Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան միջպետակ...

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ձերբակալված 2 իրանցի վարորդներին։

«Հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական սկզբունքների համաձայն՝ Իրանի քաղաքացիները հոկտեմբերի 21-ի առավոտյան վերադարձել են իրենց երկիր», - ասված է Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ: