Ադրբեջանն առաջիկայում Պակիստանից կստանա JF-17...

Առաջիկայում Ադրբեջանը Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը, և ապագայում հնարավոր է այդ ինքնաթիռների համատեղ արտադրությունը։ Այս մասին Nadeem Malik Live-ին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթտա Տարարը։

Այս կործանիչները կարող են օգտագործվել տարբեր առաջադրանքների համար, ներառյալ ցամաքային հարձակումը և օդային հետախուզությունը:

Տարարի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ հետաքրքրություն է հայտնել Պակիստանի հետ պաշտպանական կապերի ամրապնդման հարցում և խոստացել 2 միլիարդ դոլար ներդնել այդ երկրում։