Ադրբեջանն ակնհայտորեն հակված չէ, որ Հայաստանի...

Տպավորություն կա, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը փորձում է փակուղի տանել: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Մենք սրա մասին խոսում ենք Թուրքիայի պաշտոնյաների հետ։ Իմ կարծիքով՝ ընդհակառակը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի մեծ խթան հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե Ադրբեջանն ակնհայտորեն հակված չէ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեն և սահմանը բացվի։