Ադրբեջանական զինուժը մարտի 7-ին հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան:
Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ: