Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի...
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
 
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: