Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: Հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։
Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:
Տուժածներ չկան: Նշենք, որ իրադարձությունների զարգացմանը օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը: