Ադրբեջանի զենքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդել են տեղական լրատվամիջոցները՝ հղում կատարելով պաշտպանական արդյունաբերության նախարարությանը։
Շիրվանի «Ազերսիլ» ընկերության «Սենայեջիհազ» գիտահետազոտական և արտադրական ձեռնարկության գործարաններից մեկում տեղի է ունեցել արտադրական վթար, որի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։
Տեղեկացվել է, որ վթարի հետևանքով զոհվել է գործարանի աշխատակիցը։



