
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը փետրվարի 17-ին Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆիի հետ։ Ադրբեջանական կողմի տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարները տնտեսության, առեւտրի, ներդրումների, տրանսպորտի եւ տարանցման, նավթի եւ գազի, էներգետիկայի եւ հումանիտար ոլորտներում։ Տեղեկացվել է նաեւ, որ կողմերը քննարկել են Իրանում «Արեւելյան Զանգեզուր-Նախիջեւան» երթուղու տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, «հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման եւ այլ նախագծերի ընթացքը։