Ադրբեջանի ՊՊԾ պետին հանել են Ադրբեջան-ՆԱՏՕ հա...

Փոխվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առընթեր ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամների թվում են Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության, հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության և ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության պետերը:

Ցանկից հանվել է «Ադրբեջանի Հանրապետության հատուկ պետական պահպանության ծառայության» պետը։ Փոփոխությունները կատարվել են նախագահական հրամանագրով։