Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հրահանգել է պատրաստվել...

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է պատրաստ լինել պայմանական սահմանին հնարավոր սադրանքների դեմ հակաքայլերի:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այսօր պաշտոնական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը: 

«Պահպանել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը և պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ», - հայտարարել է Զաքիր Հասանովը: