Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օկուպացված Ստեփանակերտում հանդիպում է ունեցել, որի թեման եղել է Հայաստանի հետ «պայմանական սահմանին» տիրող իրավիճակը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներ, գլխավոր վարչությունների, գերատեսչությունների ու ծառայությունների ղեկավարներ, ինչպես նաև ցամաքային զորքերի շտաբները և կազմավորումների հրամանատարները։
«Պաշտպանության նախարարը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է ադրբեջանական բանակի համար ԱՀ նախագահի կողմից առաջադրված խնդիրների մասին։ Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստության գործունեությունը և զինվորական կարգապահության վիճակը»,- ասված է ադրբեջանական ԶԼՄ-ներում՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։