Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Լ...

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկվել է «օպերատիվ իրավիճակը Ղարաբաղյան տնտեսական գոտում, որտեղ ժամանակավորապես տեղակայվել են ռուս խաղաղապահները»։ 

Խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարին ներկայացրել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։