Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդան...

Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումից հետո, ով ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից` Լեռնային Ղարաբաղում զբաղեցրած պաշտոնի համար։

«Ռուբեն Վարդանյանը համաձայնություն է հայտնել կալանքի պայմանների հետ՝ նշելով, որ ինքը նաև առաջնային բուժզննում է անցել և առողջական խնդիրներ չունի», - հաղորդում են Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակից։

Հաղորդվում է, որ Վարդանյանը կարողանում է հեռախոսով զրուցել ընտանիքի հետ, ստանալ փաթեթներ, օգտվել գրադարանից և տեղեկատվությանը հասանելություն ունի։ Ձերբակալվածի իրավունքները նախաքննության ընթացքում պաշտպանում է Վարդանյանի ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը։