Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել...

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիայում ցուցաբերած օգնության համար, փոխանցում է ԱՊԱ-ն:

Իլհամ Ալիեւի՝ Պակիստանի վարչապետ Իմրան Խանին ուղղված շնորհավորական նամակում նշվում է, որ «ադրբեջանական ժողովուրդը միշտ բարձր է գնահատում Պակիստանի սկզբունքային դիրքորոշումը, նրա քաղաքական եւ բարոյական աջակցությունը մեր երկրի արդար գործին Հայրենական պատերազմի ժամանակ»։

Ալիեւը նաեւ հրավիրել է պակիստանյան ընկերություններին մասնակցել շինարարական աշխատանքներ իրականացմանը հայկական տարածքներում: