Ադրբեջանի նախագահի հետ ինֆորմացիաներ ու մտահո...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց հարցին՝ որքանո՞վ է իրատեսական համարում պատերազմի վերսկսումը` հաշվի առնելով, որ Ադրբեջանն ինտենսիվ կերպով նախապատրաստվում է պատերազմի:

«Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի, մենք, ըստ էության, եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ, թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակի մեջ ենք, վերջին 2 ամսվա ընթացքում որոշ օրերի լարում է նկատվում, բայց ընդհանուր առմամբ՝ կայունությունը և հանդարտությունը, որ կար, պահպանվում է: Մենք հիմա հետևյալ իրավիճակի մեջ ենք, դուք գիտեք, որ հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ և Ադրբեջանի նախագահի միջև, հիմա ես այս շրջանում փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում: Մենք ինֆորմացիաներ, մտահոգություններ ենք փոխանակում, այդտեղ կան փոխադարձ մեղադրանքներ, հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ՝ ինչ է կատարվում և ինչու է կատարվում»,- ասաց նա: