
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը Ալիևան հանդիպել է Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների հետ։
Ադրբեջանի «մարդու իրավունքների պաշտպանը» հանդգնել է նշել,թե գերիների հետ ամեն ինչ «նորմալ է մարդկայնորեն են վերաբերվել, չեն ենթարկվել խտրականության կամ դաժան վերաբերմունքի»։
Ընդգծենք, որ կան կադրեր, որտեղ Ռուբեն Վարդանյանն ակնհայտորեն խոշտանգված է,իսկ Բակո Սահակյանի դիմացի ատամները կեսով չափ չկան։ Ինչպես նշված է ՀԿ-ների հայտարարության մեջ, Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթյա օղակ են տեղադրել և տանջել։