Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Դավիթ Բաբայանին

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, այդ մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ՄԻՊ-ի գրասենյակից։

Այցը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։ Ալիևան լսել է Դավիթ Բաբայանին, ուսումնասիրել նրա պահման և բուժման պայմանները, օրենքով նախատեսված իրավունքների ապահովման վիճակը։
 
Հաղորդվում է, որ Բաբայանին տրամադրել են ակնոցներ, գրադարանի և տեղեկատվության հասանելիություն։
 
Ըստ ԱՊԱ-ի, Բաբայանն ասել է, թե կալանքի պայմանների հետ կապված բողոքներ չունի, նաև բուժզննում է անցել։
 
Նշվում է նաև, որ Դավիթ Բաբայանին տրամադրվել է փաստաբան։