Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման հետևան...

Ադրբեջանի կողմից արդեն 8 օր ամբողջությամբ արգելափակվել է Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի ու բուժպարագաների ներկրումը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Առողջապահության նախարարի  մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը նշեցոր ստեղծված իրավիճակի հետևանքով օրեցօր կրճատվում են դեղորայքի առանց այն էլ սուղ պաշարները:

 «Չնայած՝ մինչև ադրբեջանական վերջին սադրանքըԿԽՄԿ-ի միջոցով հաջողվել էր որոշ խմբաքանակով դեղորայք և բուժպարագաներ ձեռք բերել ու պահեստավորելսակայն լիակատար շրջափակման շարունակականության դեպքում լուրջ խնդիրներ կառաջանանԱշխատում ենք առկա սուղ պաշարներն օգտագործել խիստ խնայողաբարԱյդ պատճառով դադարեցվել են բոլոր պլանային հետազոտություններն ու միջամտությունները»,-մանրամասնեց խոսնակը՝ հավելելովոր ներկայում բուժհաստատությունների ամբուլատոր հատվածում դեղորայքային ապահովվածությունը կազմում է ընդամենը 20 տոկոսիսկ ստացիոնարում՝ 40 տոկոս: «Արդեն իսկ 190 բուժառու տարբեր ախտորոշումներով սպասում է ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ տեղափոխվելու հնարավորությանըԿան նաև անհապաղ տեղափոխման կարիք ունեցողներ՝ ուռուցքային և սիրտ-անոթային ախտորոշումներով»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

 Նրա տեղեկատվությամբ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորումում այսօրվա դրությամբ 6 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքումիսկ Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝  5 հիվանդորից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում:

Ըստ Իսախանյանի՝ արդեն իսկ դեղորայքի ու բուժպարագաների սղություն է զգացվում բոլոր դեղատներումհատկապես սուր է զգացվում մանկական սննդի ու տակդիրների պակասը: