Ադրբեջանի կառավարությունը պլանավորում է նվազե...

Ադրբեջանի կառավարությունը պլանավորում է մինչև 2030 թ. պաշտպանության և ազգային անվտանգության բյուջետային ծախսերը կրճատել մինչև 7,969 միլիարդ մանաթի (մոտ 4,7 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»  գործակալությունը:

Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջետային տվյալների համաձայն՝ 2026 թվականին նշված նպատակներով ծախսերը կանխատեսվում են 8,715 միլիարդ մանաթի չափով (5,12 միլիարդ ԱՄՆ դոլար)։

2026 թվականին պետբյուջեում պաշտպանական ծախսերը կկազմեն բոլոր ծախսերի 20,9%-ը։ 2029 թվականին այդ ծախսերի տեսակարար կշիռը կնվազի մինչև 18,4%։