Ադրբեջանական բենզինի մեջ կապար կա՞. արդյո՞ք ա...

Մենք հարցում էինք արել այս թեմայով չափագիտության և ստանդարտացման ազգային մարմին, որտեղից տեղեկացել ենք, որ այո, փորձանմուշներ վերցրել են,  լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգին, որակական առումով որևէ խնդիր չի եղել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարերեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը՝ ադրբեջանական բենզինի մեջ կապարի մեծ քանակ լինելու հարցի և դրանց ստուգման մասին:

«Տեսչական մարմնի աշխատանքն է ապահովել չափագիտական կանոնների և նորմերի ապահովումը, մենք ապահովում ենք, մեծ հաշվով մեր համար տարբերություն չկա, թե որ երկրի արտադրանքն է վաճառվում տվյալ բենզալցակայանում»,- նշել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանից ներկրված բենզինին՝ Կոտոլյանը նշել է, որ մինչև սահմանի հատումն ու բենզինի ՀՀ ներմուծումը, ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը փորձաքննություն է իրականացրել ու տվել է դրական եզրակացություն:

Եզրափակելով իր խոսքը՝ Կոտոլյանը շեշտեց, որ եթե տարվա ընթացքում որևէ բենզալցակայանի մասով կասկած կունենան, կարող են տեսչական մարմնին դիմել, առաջարկել միասին գնալ ու փորձանմուշ վերցնել՝ փորձաքննություն կատարելու նպատակով: