Ադրբեջանի բանակը քայքայված, հալից ընկած բանակ...

Ես ուզում եմ բոլորը հասկանան, որ իրավիճակը սարսափելի չէ, մենք այն վիճակում չենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ «բո» անեն ու մենք հանձնվենք: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ Ադրբեջանը բանակը քայքայված, թույլ, հալից ընկած բանակ է եւ մեծ ներուժ չունի որեւէ լուրջ գործողություն անելու համար: Թուրքիան էլ այսօր տնտեսական լուրջ խնդիրների մեջ կորած է: Եթե խոսքը մեծ ռազմական գործողությունների մասին է,  ես դա բացառում եմ: Մանր-մունր բաներ, ինչպիսին այս վերջին սպանություններն էին, այո, ես չեմ բացառում: Դրա համար դու պետք է լինես զգոն, աչալուրջ եւ քո խնդիրները կատարես: Չի կարելի արժեզրկել մեր զինվորին ու զինվորականին՝ անընդհատ ներկայացնելով, թե գիտեք, Ադրբեջանն սա է ուզում: Մենք էլ ենք շատ բան ուզում»,-ասաց նա: