
Բաքվի հակաիրանական գործունեության աճի և հռետորաբանության ֆոնին միջազգային հարաբերությունների գծով հայտնի իրանցի փորձագետ Դիակո Հոսեյնին Ադրբեջանի անկախության ճանաչումն անվանել է Իրանի ամենամեծ սխալներից մեկը վերջին երեք տասնամյակների ընթացքում։
Ըստ Հոսեյնիի՝ Ադրբեջանի անկախության ճանաչման պատմական հիմք չի եղել։
«Սխալն ուղղելու համար դեռ ուշ չէ։ Հայաստանի հետ պաշտպանական պայմանագրի ստորագրումը կարող է լինել առաջին մեծ քայլը այս խառնաշփոթին վերջ տալու համար»,- ասել է Հոսեյնին։
Փորձագետի կարծիքով, իրանա-ադրբեջանական լարվածությունը ոչ թե Թեհրանի, այլ Բաքվի ընտրությունն է։
«Ճգնաժամի պատճառը Բաքվի կեղծ ինքնավստահությունն էր վերջին Ղարաբաղյան պատերազմից հետո և մեր կամքի ու կարողության հաշվարկը՝ հյուսիսային սահմաններում նոր Սադամ Հուսեյին թույլ չտալու համար»,- նշել է Հոսեյնին։