Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Այհան Հաջիզադեն պատասխանել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությանը։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, Հաջիզադեն հրապարակումը տեղադրել է Х հարթակում։
«Եկեք չմոռանանք, որ ներկա «վախկոտությունը» այն է, թե ինչպես են զուտ աշխարհաքաղաքական նպատակներով ԱՄՆ ինստիտուտները, որոնք ներկայացվում են որպես «ազնիվ եւ անկաշառ», մատուցում սուտը որպես ճշմարտություն եւ որպես մարդու իրավունքների արդարացում։
Ադրբեջանի հանդեպ չհիմնավորված հավակնություններն ԱՄՆ-ի կողմից, որոնք ներկայանում են որպես մարդու իրավունքների պաշտպաններ եւ անտեսում են շատ մարդկանց իրավունքները, երկակի չափորոշիչների վառ օրինակ են։
Քննադատությունը կարող է լինել նույնքան արդյունավետ, որքան եւ ճնշումը, երբ քննադատի մտադրությունը մաքուր է, իսկ բարոյականությունը՝ բարձր։
Դասեր քաղելը անցյալի սխալներից ապագա հաջող քայլերի գլխավոր պայմանն է»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։