Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ նախագահին

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի դեմ Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, որն աճում է վերջին օրերին։ Նման հայտարարությունները, անտեսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու միջազգային աճող ջանքերը, ծառայում են տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրմանը։

Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից, դադարեցնի ագրեսիվ գործողությունները, ինչպիսիք են տարածքային ամբողջականության ոտնձգությունը և միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին», - այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի՝ իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցին, որտեղ նա խոսել էր Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունից, ՀՀ տարածքների օկուպացիային և ԼՂ հայության դեմ էթնիկ զտումների վտանգից։