
Ադրբեջանի ԱԳՆ-ն «կանխակալ եւ անընդունելի» է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Հարավային Կովկասի գործընթացների եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին։
«Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահի 2022թ. հոկտեմբերի 12-ի հարցազրույցում արված հայտարարությունները համարում է անընդունելի, միակողմանի, որոնցում արտահայտված է բացահայտ աջակցությունը Հայաստանին։ ԱԳՆ-ն նաեւ կտրականապես հերքում է Ֆրանսիայի նախագահի անհիմն հայտարարությունները Ադրբեջանի վերաբերյալ»։
«Ադրբեջանը չի հրաժարվում Ֆրանսիայի միջնորդությունից Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում, Մակրոնի նախաձեռնությամբ այդ ուղղությամբ տեղի են ունեցել հանդիպումներ 2022թ. փետրվարի 4-ին եւ 2022թ. հոկտեմբերի 6-ին։ Բայց Ֆրանսիայի նախագահի արած հայտարարություններն Ադրբեջանի հասցեին լուրջ կասկածի տակ են դնում նրա չեզոքությունն ու անկանխակալությունը որպես միջնորդի»։
Միեւնույն ժամանակ, անտակտ ձեւով նշվում է, որ «տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ զարգացում ապահովելու Ադրբեջանի փորձերի համատեքստում» Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը եւ անհիմն մեղադրանքները (Բաքվի հասցեին) Ադրբեջանին ստիպում են մեկ անգամ եւս վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»։