Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է «Բաստիոն» զրահատեխնիկայի առաքումը Ֆրանսիայից Հայաստան։
Երեւանը սկսել է ռազմական օգնություն ստանալ Փարիզից։ Վրաստանի տարածքով արդեն հանրապետություն է առաքվում հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։
«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» զրահամեքենաներ ուղարկելը Հայաստան: Ֆրանսիայի իրեն ներկայացնում է որպես միջազգային իրավունքի խթանող և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ջատագով, բայց նրա քայլերըլրջորեն կասկածի տակ են դնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և ծառայում իրավիճակի սրմանը։ Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի զրպարտչական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին այս քայլերը ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը և ցույց են տալիս, որ Ֆրանսիան առաջնորդվում է տարածաշրջանում ապակողմնորոշված շահերով, Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ տան ռազմականացմանը տարածաշրջանում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։



