Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը եվրապատգամավորներին «պո...

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն դատապարտել է Եվրոպական խորհրդարանի զեկույցը, որը կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել նավթի ու գազի ներմուծումը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:

Հաջիզադեի խոսքով՝ զեկույցում տեղ գտած հոդվածներն Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» բաղկացուցիչ մասն են, «անհիմն են և լուրջ հարցեր են առաջացնում Եվրոպական Միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ապագայի վերաբերյալ»:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը եվրապատգամավորներին «պոպուլիզմի պատանդներ» է անվանել: