Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովն աշխատանքային այցով կլինի Փարիզում։ Այս մասին հայտնում է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Փարիզում նախարար Բայրամովը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 41-րդ գլխավոր կոնֆերանսին։ Կոնֆերանսի ընթացքում նա հանդես կգա ելույթով։ Բացի այդ, կունենա երկկողմ հանդիպումներ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։



