Չայզամի տարածքի շրջանում (Որոտան, Շուռնուխի հարևանությամբ) Ադրբեջանի Զինված ուժերի հետ բախում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Միկա Բադալյանն՝ իր տելեգրամյան ալիքում:
Թշնամին զոհ ունի: Ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Ի պատասխան` ռուսական զորքերը թիկունքից մոտեցել և շրջափակել են նրանց: ՀՀ ոստիկանությունը փակել է ճանապարհը:
Կան տեղեկություններ, որ ադրբեջանցիները մեծ ուժեր են մոտեցնում:
168.am-ի տեղեկություններով` մեկ ժամից ավելի է` ադրբեջանցիները փակել են Շուռնուխով անցնող և դեպի Կապան տանող ճանապարհը։ Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներից պահանջում են այլ ճանապարհ գտնել երթևեկության համար։



