Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից գերեվարվել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Այս մասին տեղեկություն է հրապարակել «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով հրամանատարին մոտ կանգնած մարդկանց։
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը 2015-18 թվականներին զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։