Ադրբեջանցի պատգամավոր Ագիլ Աբասը Արցախում ռուս խաղաղապահներին վերջնագիր ներկայացնելու գաղափար է առաջ քաշել։
«Ռուս խաղաղապահները պատշաճ կերպով չեն կատարում իրենց առաքելությունը»,- ասել է Աբասը։ «Սա կբերի վճռական քայլերի մեր կողմից։ Ռուս խաղաղապահներին պետք է վերջնագիր ներկայացնել։ Թող կա՛մ կատարեն իրենց առաքելությունը, կա՛մ հեռանան»,- հայտարարել է պատգամավորը։
Այսպիսով, ադրբեջանցի «ժողովրդի ընտրյալը» եւս մեկ անգամ հաստատել է արդեն հայտնի փաստը՝ այդ բոլոր «բնապահպանական ակցիաներն» ուղղված են առաջին հերթին ճնշում գործադրելուն եւ Ռուսաստանին ու խաղաղապահ առաքելությանը վարկաբեկելուն։



