Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ձերբակալվել են 3 հայ երիտասարդներ` նախկինում մի տեսանյութում ադրբեջանական դրոշի վրայով քայլելու և պղծելու պատճառով։
Հիշեցնենք, այսօր Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող, 2001թ. ծնված Ալեն Սարգսյանին։