Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Բակո...

Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են շրջանառել ԼՂ նախկին  նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև  Ազգային ժողովի  նախագահ Դավիթ Իշխանյանի «ձերբակալման»  մասին։ Հավանաբար, խոսքը ԼՂ պաշտոնատար անձի հերթական ապօրինի առևանգման մասին է: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել է, որ առայժմ որևէ տեղեկություն չունի նրանց վերաբերյալ, քանի որ արդեն մի քանի օր է   հնարավոր չի եղել կապ հաստատել։