Ադրբեջանական և Ղարաբաղյան կողմերի միջև երկու...

168.am-ը գրում է․

««Ներկայիս բանակցություններն իմիտացիոն բնույթ չեն կրում, ինչպես նախկինում, այլ ունեն ինտենսիվ բնույթ՝ փոխադարձ դժգոհություններով, տարաձայնություններով, բայց դրանք կան»,- «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում ասաց ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը:

Արիֆ Յունուսովը բացատրեց, որ բանակցությունները ներկայումս ընթանում են մի քանի մակարդակներում: Առաջին ուղղությունը, ըստ նրա, աշխարհաքաղաքական է՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, որը ներկայումս մեծապես կանգ է առել, բայց չի անհետացել: Ավելին, ըստ նրա` մենք պետք է հասկանանք, որ կա այսբերգի արտաքին կողմը և այն, ինչ տեսանելի չէ:

«Արտաքինից Ալիևը, օրինակ՝ արել է սուր հայտարարություն, որ մեզ պետք չէ Մինսկի խումբը, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ երբ լրագրողները հեռացան, նրանք խաղաղ խոսում, քննարկում էին ապագա տարբերակները: Մենք պետք է հասկանանք, որ երբեմն ինչ–որ բաներ ասվում են ներքին լսարանի համար, և դա լուրջ չպետք է ընդունել: Մինսկի խումբը որևէ տեղ չի անհետացել, պարզապես եվրոպացիները մի շարք պատճառներից ելնելով՝ զբաղված էին համավարակով, ԱՄՆ ընտրություններով, բայց ներկայումս մենք տեսնում ենք, որ ամերիկացիներն ակտիվացել են, սա դեռ սկիզբն է, կմիանան նաև եվրոպացիները։ Այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը մնում է և լինելու է»,- ասաց Յունուսովը»: