Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ստեփանակերտի ռազմական շքերթի ժամանակ և անդրադարձել Հայաստանին, 44-օրյա պատերազմին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք գիտեինք, որ ռևանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնելու։ Գիտեինք, որ Հայաստանի թիկունքում կանգնած արտաքին ուժերը, նրանց դրդելով մեր դեմ, կրկին սադրիչ ազդանշաններ կուղարկեն։ Ուստի մեզ անհրաժեշտ էր պաշտպանել մեր սահմանը, և մի քանի ռազմական գործողության արդյունքում այսօր ադրբեջանա-հայկական սահմանի իրավիճակը մեր վերահսկողության տակ է»։



