
Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թ.-ին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մենք մինչև հիմա պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման», - մեջբերում է նրա խոսքը ТАСС գործակալությունը։
Լավրովը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ առաքելությունը կարող է հակաարդյունավետ լինել, եթե Բաքուն համաձայնություն չտա դրան: