Բիզնեսով զբաղվելու տեսանկյունից այսօր Հայաստանում չկան խնդիրներ, որովհետեւ այն խնդիրները, որոնք եղել են եւ խոչընդոտ են եղել, թույլ չեն տվել զարգանալ, հավասար պայմաններ չեն եղել, այսօր այդպես չէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Սիլ» կոնցեռնի ղեկավար, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը:
Նա թվարկեց այն դրական փոփոխությունները, որոնք եղել են վերջին 1,5 տարում. «Նախ մինչեւ 24 մլն դրամի շրջանառություն ունեցող փոքր բիզնեսին ազատել են հարկերից: Դրանից հետո պարզեցված հարկի շեմը թողել են 58 մլն դրամ: հաստատագրված հարկը, որ ժամանակին ներդրել են, փոխել են, հիմա շրջանառության հարկ է, բոլորը գոհ են: Հաստատագրված հարկից տարիներ շարունակ միշտ բողոքել են: Միակ տարին 2019-ն է եղել, որ ֆանտաստիկ ձեւով ֆուլ աշխատել է համակարգը: Այսինքն բոլոր հյուրատները, ռեստորանները նորմալ աշխատել են»:
հարցին, թե ի՞նչ կարեւոր խնդիրներ են մնացել, որոնք լուծման կարիք ունեն, Սուքիասյանը պատասխանեց. «Տեսեք, օրինակ ադամադանգործությունը 10 տարուց ավելի մահացած էր Հայաստանում, իսկ 2020 թվականին դուք կտեսնեք, թե ինչ թվերի մասին խոսք կլինի: Կարծեմ այս տարի 15 մլն դրամի կլինի, բայց հաջորդ տարի 5-6-7 անգամ այդ գումարը կարող է մեծանալ, որովհետեւ արդեն այսպիսի պայմաններ է ստեղծված եւ կա պահանջարկ: Կտեսենք, թե ինչ ձեւով է հարգված քաղաքացու եւ աշխատակցի իրավունքները այստեղ:
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Աբովյան քաղաքում նախկին «Սիրիուս» գործարանի տարածքում տեղի է ունեցել «Էյ Դի Էմ Դալմոնդս» ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողությանը:
Արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, հայտնի գործարարներ Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ընկերությունը պլանավորում է 2020 թվականին արտահանման ծավալները հասցնել մինչեւ 100 մլն դոլարի: