Աբու Դաբիի Mubadala ներդրումային ընկերություն...

Աբու Դաբիի Mubadala ներդրումային ընկերությունը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում, որոնք կազմում են ընկերության պորտֆելի մոտ 1 տոկոսը, հինգշաբթի ասել է բարեկեցության սուվերեն հիմնադրամի գործադիր տնօրեն Հալդուն Մուբարաքը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Սա Աբու Դաբիի երկրորդ ամենամեծ ինքնիշխան հիմնադրամի՝ Mubadala-ի թոփ-մենեջերի առաջին մեկնաբանությունն է դրա ռուսական ներդրումների վերաբերյալ:

«Այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ այս ճգնաժամում, աղետալի է մարդկային կյանքերի եւ ամբողջ աշխարհի տնտեսության վրա ունեցած ազդեցության տեսանկյունից,- հայտարարել է Հալդուն Մուբարաքը ներդրումային համաժողովի ժամանակ:- Ակնհայտ է, որ այս պայմաններում մենք պետք է դադարեցնենք ներդրումներն այս շուկայում՝ Ռուսաստանում»։