Սուխումում ցուցարարները բեռնատարով քանդել են նախագահի վարչակազմի դարպասները, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հարևանությամբ գտնվող խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում ուժայինների և ընդդիմության կողմնակիցների միջև։ Այնտեղ ցուցարարները բեռնատարով կոտրել են ցանկապատի մի մասը և հրավառ նյութեր, շշեր, ձվեր և տախտակներ են նետում շղթայի վրա։ Շենքի մոտ կրակոցների նման ձայներ են լսվել։
Ցուցարարների մոտ են դուրս եկել ՆԳՆ ղեկավարն ու Պետական անվտանգության ծառայության նախագահը։
Առավոտյան ընդդիմության կոչով մարդիկ սկսեցին հավաքվել խորհրդարանի մոտ։ Բարձրագույն օրենսդիր մարմինը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումների մասին միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Սակայն պատգամավորների որոշմամբ հանդիպումը չեղարկվել է։