Աբխազիան Ռուսաստանին Է դիմել COVID-19-ի դեմ պ...

Աբխազիան Ռուսաստանին Է դիմել COVID-19-ի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հունիսի 29-ին անցկացված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Էդուարդ Բուտբան:

 

«Մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով ուժեղացնել (COVID-19-ի դեմ պայքարում) օգնությունը անհրաժեշտության դեպքում եւ վերսկսել ռուսաստանցի բժիշկների ժամանումը հերթապահության մեթոդով ծառայություն կատարելու համար: Այդ հարցը քննարկվում Է»,-ասել Է Բուտբան: Դրա հետ մեկտեղ նախարարը նշել Է, որ Աբխազիայում ավելացել Է կորոնավիրուսով հիվանդացածների թիվը: