Աբխազ պատգամավորի սպանության մեջ կասկածվողի տ...

Աբխազիայի գլխավոր դատախազության քննչական վարչությունը խուզարկություններ է իրականացրել պատգամավոր Խարազի Ադգուր Ռաֆետովիչի բնակության վայրում, ինչի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տեսակի և տրամաչափի հրազեն, մեծ քանակությամբ զինամթերք և պայթուցիկ՝ էլեկտրական պայթուցիչներով։

Իրավապահ մարմինները շարունակում են ջանքերը՝ պարզելու Խարազիայի գտնվելու վայրը։

Նշենք, որ Խարազիան կասկածվում է մեկ այլ պատգամավոր Վախթանգի Գոլանջիայի սպանության և պատգամավոր Կան Կվարչիայի դեմ մահափորձի մեջ։