Աբդոլլահիան-Բայրամով հեռախոսազրույցը իրանա-ադ...

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները։

 Նշվել է, որ երկար հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են խորհրդակցությունների շարունակման և տարբեր ոլորտներում տեխնիկական ու մասնագիտացված պատվիրակությունների փոխանակման անհրաժեշտությունը՝ խնդիրների լուծումը ցանկալի արդյունքի հասնելու նպատակով։

Կողմերը կառուցողական են որակել լրատվական դաշտի կառավարումը և ընդգծել թյուրըմբռնումներից ձերբազատվելու և երկու երկրի հարաբերությունները բնական հուն վերադարձնելու անհրաժեշտությունը՝ հիմնված բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա։