
Ժողովուրդն աջակցում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքին, որը վերահսկում է Իլոն Մասկը։ Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը։
«Ամերիկյան ժողովուրդը հիմնականում աջակցում է DOGE-ի գործունեությանը: Նայեք The Harris Poll-ին, որը ցույց է տալիս, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը պաշտպանում է DOGE-ի առաքելությունը: Յուրաքանչյուր ոք, ով դեմ է այս առաքելությանը, կուսակցություններից որևէ մեկում, դեմ է Վաշինգտոնում վաղուց ուշացած փոփոխություններին: «Եթե դուք չեք լինելու լուծման մի մասը, ապա այժմ դուք խնդրի մի մասն եք»,- Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ABC News-ը:
Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո DOGE գործակալությունը սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտը։ Իլոն Մասկի խոսքով՝ ծառայությունն ակնկալում է ԱՄՆ կառավարության ծախսերը կրճատել 2 տրիլիոն դոլարով։ Փաստորեն, Մասկի դրդմամբ ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը` նրա հետագա վերակազմավորման նպատակով։
ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) գործունեությունը, որը վերահսկվում է ձեռնարկատեր Իլոն Մասկի կողմից, հանգեցրել է պառակտման Սպիտակ տանը:
«Ոմանց դուր է գալիս: Որոշ մարդիկ չեն կարող սպասել, որ [Մասկը] գնա: Բայց բանն այն է, որ նա մտադիր չէ շուտով հեռանալ»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ դժգոհություն են հայտնում Մասկի գործունեության վերաբերյալ, քանի որ կարծում են, որ նրա մեթոդները դուրս են գալիս վերահսկողությունից։ Սակայն Մասկն ունի նաև կողմնակիցներ, այդ թվում՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։ Այդուհանդերձ, թեև Սպիտակ տանը ոմանք հիասթափված են Մասկի Վաշինգտոնում անցկացրած առաջին մի քանի շաբաթների ասպեկտներից, նրանք վարանում են միջամտել՝ հաշվի առնելով նրա հսկայական հարստությունը և քաղաքական ազդեցությունը: