ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացնում Երևանի փո...

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։

Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

Քաղաքապետարանից չեն հայտնում, թե ինչ վարույթի շրջանակում է իրականացվում խուզարկությունը։