ԱԱԾ պետը դատվա՞ծ է եղել․ Անդրանիկ Քոչարյանը Ա...

Օրերս Փաստ օրաթերթը գրել էր, որ Արդարադատության նախարարի հրաժարականին հասած ՔՊ-ական պատգամավորների խմբակը, որի գլուխը Անդրանիկ Քոչարյանն է նոր թիրախ ունի։ Ըստ թերթի քպական  աղբյուրների, այս «խմբակի» թիրախում են նաև ուժային կառույցների ղեկավարները, առաջին հերթին՝ ԱԱԾ տնօրենը: Ինչպես մյուսների դեպքում, այս պարագայում էլ Նիկոլ Փաշինյանի ականջները «կաթիլ-կաթիլ լցնում են», որ նա, միևնույնն է, «սվոյ» չէ, պետք է լիարժեք վստահելի մարդ լինի այս կառույցի ղեկավարը:

Ըստ մեր տեղեկությունների, առաջիկայում ԱԱԾ տնօրենի ուղղությամբ տեղեկատվական «նայեզդներ» կսկսվեն: Այլ աղբյուրներ փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանի՝ կուսակցությունում և ուժային կառույցներում իր դիրքերն առավել ամրապնդելու ջանքերի ճանապարհին «հերթի մեջ» է նաև ՆԳ նախարարը:

Հետաքրքիր է, որ այս հրապարակումից հետո դաշտում նկատելի դարձան ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի դեմ քարոզչական նյութեր։ Մեծ տարածում գտած տելեգրամյան ալիքներից մեկը գրել էր, որ ԱԱԾ պետը նախկինում դատված է եղել և քանի որ դատվածության առկայության պարագայում հնարավոր չէ աշխատել այդ կառույցում` նա թաքցրել է այդ փաստը։

Դժվար է ասել, թե որքանով է ճիշտ այդ փաստը, բայց առնվազն կասկածելի է, որ հենց այս փուլում է դա հայտնվում տեղեկատվական դաշտում։ Ակնհայտ է, որ ինչ որ մեկը ցանկանում է ազատվել Արմեն Աբազյանից։

Տեղեկություններ կան, որ Անդրանիկ Քոչարյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ պետի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հետ։ Ըստ այդ խոսակցությունների Քոչարյանը ցանկանում է Աբազյանի փոխարեն հենց Սիմոնյանին նշանակել տալ այդ պաշտոնում։ Նման նշանակման պարագայում Անդրանիկ Քոչարյանի դիրքերը էականորեն կամրանան իշխանության ներսում։