ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց,...

«Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:
Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնել», Hraparak.am-ի հետ զրույցում ասել է Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկացրել էր, որ 2018թ.-ի հոկտեմբերին Դուբայում Իլհամ Ալիևը Արթուր Վանեցյանի միջոցով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց 5 միլիարդ դոլար էր առաջարկել Նիկոլ Փաշինյանին: