
Ոստիկանությունը պետք է ընդգրկվի ներքին գործերի նախարարության կազմում: Պետք է լինի ոստիկանության պետ, ով պետք է կրի սպայական ուսադիրներ և լինի ոստիկանության հրամանատարը: Եվ պետք է լինի ներքին գործերի նախարար, որը պատասխանատու կլինի հասարակական կարգի պահպանության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման համար»,- խոսելով ուժային կառույցներում համակարգային փոփոխություների անհրաժեշտության մասին՝ կարծիք է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
Նրա համոզմամբ՝ ԱԱԾ-ին պետք է զրկել քննչական գործառույթից:
«Քննչական գործառույթը պետք է տալ քննչական մարմիններին»,- ասել է Իոաննիսյանը: