Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն ու պետական մարմինները թափացիկության հետ կապված խնդիր չունեն:
«Հիմա նույնիսկ ԱԱԾ-ն է թափանցիկ, սկսել են հիմա էլ դա քննադատել` ինչ-որ շատ թափանցիկ է Ազգային անվտանգության ծառայությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ արձագանքեց, թե այդպես չէ:
«Հա՞, էլ թափանցիկ չե՞ք», - կատակեց Նիկոլ Փաշինյանը:



