ԱԱԾ մեկնաբանությունը՝ նախկին իշխանությունների...

Այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսում ամփոփելով պաշտոնավարման 1 տարին, ասաց՝ գաղտնիք կբացահայտի, այն է՝ ՀՀ նախկին իշխանությունները, հեռանալուց առաջ ոչնչացրել են ԱԱԾ մի շարք փաստաթղթեր: Դրանց չափի մասին վարչապետը տեղեկություն չուներ՝ «որ ոչնչացրել են, ինչ իմանամ»:

Politik.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Ազգային անվտանգության ծառայությունից, բայց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը նշեց, որ այս պահին վերը նշվածի վերաբերյալ լրատվամիջոցներին հայտնելու տեղեկություն չունեն: