Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ իր վստահորդին առաջադրվել է հանիրավի մեղադրանք.
«Այս ամենը շինծու է, որը իրականացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից», – ասաց նա։
Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանը հայտարարեց` կորցրել են վստահությունը ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի նկատմամբ:
Դավիթ Սանասարյանն էլ ավելացրեց, թե երբ պետք է սկսեին ուսումնասիրությունը հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ, իրեն զգուշացրել են, որ մտնում է մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում։



